ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.07.2023 | 02:22

Տեր Աստված, Դու կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները:

Կարևորես նոր իշխանությունների գործունեությունը` միայն Քո գերիշխանությամբ:

Դեպի միայն Քեզ Հույսով նայելու կոչես Քո ժողովրդին:

Գոտևորես, մխիթարես Քո Անվան համար բոլոր հալածվողներին:

Բժշկես Քո Անվանը փարված բոլոր հիվանդներին:

Ծրագրես ու Ավետարանիդ խոսքով կարգավորես Հայոց երկիրը` բոլոր բնագավառներում:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ